Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2021 թվականի N 115-Ա

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 0.7 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 143–րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի հանրապետության համայնքների/ բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20.08.2015թ. N06/11,2/4699-15 դրական եզրակացությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.7 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0721-0001-ից) այլ հողատեսքը (հատված Գ-36) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(37.51 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner