Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 42-րդ կետի, հիմք ընդունելով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Դավիթ Դավթյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ կտակի ժառանգության իրավունքով Դավիթ Արիստակեսի Դավթյանին պատկանող Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող 0․1 հա հողամասին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աճանան, Կենտրոնական փողոց, թիվ 7/4 հողամաս։