Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ մասով, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի N 31-Ա որոշմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում` համաձայն հավելվածի կատարել փոփոխություն և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1․5053 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0720-0004) «վարելահող» հողատեսքից 0,05 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության՝ չորանոցի սպասարկման համար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։