Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Լուսինե Հարությունյանի 20․08․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Տանձավեր գյուղի 2–րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող ակումբի շենքից 16․3 քառ․մետր ընդհանուր մակերեսով կիսանկուղային տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել անհատ ձեռնարկատեր Լուսինե Հարությունյանին՝ առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանւց։