Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում՝ Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.09783 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-082-0527-0020/ բազմամյա տնկարկները /կորիզավոր/ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով` 5000 (հինգ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։