Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի և Սերյոժա Գրիշայի Ներսիսյանի միջև 2011 թվականի հուլիսի 07-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբ․ 45/1, մակերեսը՝ 0․1198հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0559-0054 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 2022 թվականի նոյեմբերի 09-ի թիվ 1586-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 151716 /հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 113811 /մեկ հարյուր տասներեք հազար ութ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ և տույժ՝ 37905 /երեսունյոթ հազար ինը հարյուր հինգ/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։