Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի մայիսի 10-ի չորրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 71-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, «Կապանի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և գույք ամրացնելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած պարտավորությունները ներելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը դուրս գրելու և քանդելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու և 0.003 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6․ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան¬սավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հինգերորդ նիստի օրը որոշելու մասին