Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 147-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 4-ից-7-րդ կետերով` համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 147-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և հավելվածի 3-րդ կետում «940.4» թվերը փոխարինել «732.7»թվերով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։