Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ք․ Կապան, Ծավ բնակավայր 1 փ․ տուն 14 հասցեի բնակիչ Արթուր Արշակյանի 29.08.2022թ. դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Ծավ գյուղի գյուղապետարանի շենքի 1-ին հարկից 17․6 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը, 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Արթուր Արշակյանին։
2․ Պարտավորեցնել Արթուր Արշակյանին իր միջոցներով իրականացնել տարածքի վերանորոգումը և իրականացված ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: