Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 24.02.2023թ. թիվ ՎՋ-599 գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում, Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.0049 հա հողամասը /09-042-0126-0001-կադաստրային ծածկագրից/ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) նոր նախագծվող օդային գծի հենասյան տեղադրման համար՝ 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 50 000 /հիսուն հազար/ դրամ:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: