Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Կապանի բաժնի 16․04․2024թ․ թիվ 286/815 գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Ծավ գյուղի Ներքին Շիշկերտ թաղամասի 4–րդ փողոցի թիվ 28 հասցեում գտնվող վարչական շենքի 1–ին հարկից 22.8 քառ․մետր հասարակական նշանակության տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վճարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից։
3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։