Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի թիվ 1 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07022020-09-0038) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին`
Շավարշ Սաշայի Գասպարյանին:
Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: