|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2022 թվականի N 47-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 79 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գր. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 79 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.025 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0113-0204) աճուրդային կարգով օտարել` ավտոլվացման կետ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 721 875 (յոթ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Կողմ -18 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(39.38 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|