Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 9-ի թիվ 5 հերթական նիստի օրակարգը.
1. Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Կապանի օր սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 71-Ա որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչելու մասին
3.ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն համայնքային ոչ առեվտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
4.Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին
5. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Մ. Պապյան փողոց, 15/22 հասցեի բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
6. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 11/43 հասցեում գտնվող 18.6 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
7. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Շահումյան փողոցի թիվ 11/42 հասցեում գտնվող 15.76 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
8. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 6/75 հասցեում գտնվող 8.9 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
9. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Լեն.հանքեր թաղամասի թիվ 23/3/2 հասցեում գտնվող 139.6 քառ.մ մակերեսով պահեստը 0.0166, 0.12222, 0.01351 հեկտար սպասարկման հողամասով հրապարակային սակարկություններով օտարելու մասին
10. Կապան համայնքի վարչական տարածքում, Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 11 և 12 հասցեներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու տարեկան վարձավճար սահմանելու մասին
11. Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.95 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
12. Կապան համայնքի վարչական տարածքում, Սրաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության մի շարք վարելահողեր վարձակալության իրավունքով մրցույթով տրամադրելու մասին
13. Կապան համայնքի վարչական տարածքում, Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 24/5/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 0.06հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Ալբերտ Խաչատրյանին օտարելու մասին
14. Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.37 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
15. Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերից 2.51 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
16. Կապան համայնքի վարչական տարածքում, Կապան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 6/17 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.015 հա հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Էդգար Հակոբյանին տրամադրելու մասին
17. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
19. Կապան համայնքի վարչական տարածքում Կապան համայնքի Վաչագան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության վարելահողերը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին
20. Կապան համայնքի ՈՒժանիս գյուղի 1-ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող՝ 0.19226 հա հողամասը և նրա վրա առկա գոմը համայնքի հաշվեկշռում ընդգրկելու և համայնքային սեփականություն համարելու մասին
21. Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում՝ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16/8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության օբյեկտների հողերից բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0.004 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին