Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 29-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորք թաղամասի թիվ 11/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.005 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին» թիվ 37-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետում «(խանութ-սրահ)» բառերը փոխարինել «(բնակելի տուն)» բառերով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: