Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 143-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 181–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 29-րդ կետով հաստատված N 29 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Որոշել հաշվապահներին ներկայացվող հետևյալ մասնագիտական պահանջներն ու կարգերի դասակարգման չափորոշիչները․
1)I կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ,
2)II կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և մինչև 3 տարվա մասնագիտական ստաժ, կամ բարձրագույն կրթություն և մինչև 10 տարվա մասնագիտական ստաժ, կամ ընդհանուր /լրիվ/ միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գորշողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։