Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի 02․10․2024թ․ թիվ 11 արձանագրությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 3-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 131-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «Հերմինե Մարտիրոսյան» բառերը փոխարինել «Սպարտակ Հարությունյան» բառերով
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։