Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի վարչական սահմաններում՝ Վաչագան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա /կադաստրային ծածկագիր` /09-001-0722-0043/ արոտավայրը` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 10 /տաս/ տարի ժամկետով, մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով` 1000 (հազար) ՀՀ դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։