Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.82853 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողը՝ (կադաստրային ծածկագիր 09-082-0512-0002) աճուրդային կարգով օտարել` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1283190 (մեկ միլիոն երկու հարյուր ութսուներեք հազար մեկ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։