Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետով, հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դրույթները, Կապան համայնքի ավագանին որոշում է
1․ Սահմանել Կապան համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հրագործական 3-րդ դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման հետևյալ թույլատրելի վայրերը և ժամերը․
1) Կապան քաղաքի և Կապան համայնքի գյուղական բնակավայրերի հրապարակներում, մարզադաշտերում և քաղաքային զբոսավայրերում՝ 10։00-ից մինչև ժամը 22։00 (ամանորին՝ առանց սահմանափակումների)
2) Կապան քաղաքի և Կապան համայնքի գյուղական բնակավայրերի տարածքից դուրս գտնվող տարածքներում՝ 10։00-ից մինչև ժամը 23։00 (ամանորին՝ առանց սահմանափակումների)
2․ Կենցաղային նշանակության հրագործական 3-րդ դասի տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառումը թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով կիրառողների /օգտագործողների/ համապատասխան որակավորման, գիտելիքների և հմտությունների պահանջը և /կամ/ տեխնիկական սարքավորումների պայմանները։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: