Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 17) կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն որոշումներով և հաշվի առնելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ (տնօրեն Հ.Ջաբրայան) գրությունը. ո ր ո շ ու մ ե մ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072015-09-0018վկայականիհամաձայն Գործարանային փողոցի թիվ 4/17 հասցեում, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող 0.47813 հա մակերեսով սեփական հողամասումինքնակամ կառուցված 826.03քառ.մ ընդհանուր ներքին մակերեսով սղոցարան-պահեստը և հարթակը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության սեփականություն:
2.Պարտավորեցնել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը տեղական բյուջեվճարել 1373380.0 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր ութսուն) դրամ /832.35x15000x0.11=1373380.0/: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: