Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2ա/19 հասցեում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 0.00458 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0103-0447) աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գինը` 362 740 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: