Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումների և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 25-ի N 2/փ-22 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթի տարածքային զարգացման հատակագծում կատարել փոփոխություն և 1,01 հա մակերեսով հողամասում (կադաստրային ծածկագիր 09-082-0512-ից) էլեկտրահաղորդման գծերի պաշտպանիչ գոտիների տեղադիրքը փոփոխել համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։