Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 143–Ա որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետով հաստատված N 18 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
«II Մասնագիտական /մանկավարժական/ անձնակազմ» տողում ՝
«31 114300 3543300» թվերը համապատասխանաբար փոխարինել «33 114300 3771900» թվերով,
«Ընդամենը» տողում՝
«39,5 4471350» թվերը համապատասխանաբար փոխարինել «41,5 4699950» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: