Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի N 68-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում համաձայն հավելվածի կատարել փոփոխություն և Կապան համայնքի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-001-0635-0081, 09-001-0635-0085, 09-001-0635-0117, 09-001-0635-0118, 09-001-0635-0142 և 09-001-0635-0143) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի 3,24 հա վարելահողը (հատված Գ-20) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, «բնակել կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։