Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 157-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2024 թվականի N 157-Ա

«ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաշվի առնելով տարածաշրջանում երկրորդային հումք մթերող կազմակերպությունների բացակայությունը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իր կողմից հավաքված և պահեստավորված  9215 կգ պլաստիկ թափոնները վաճառել «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը՝ մեկ կիլոգրամը 85 /ութսունհինգ/ դրամ արժեքով։

2. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել միայն կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -18

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.25 Կբ) Voroshum_157
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner