Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաշվի առնելով տարածաշրջանում երկրորդային հումք մթերող կազմակերպությունների բացակայությունը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իր կողմից հավաքված և պահեստավորված 9215 կգ պլաստիկ թափոնները վաճառել «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մեկ կիլոգրամը 85 /ութսունհինգ/ դրամ արժեքով։
2. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել միայն կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։