Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 49-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի զեկուցագիրը, որոշում եմ․
1.Կապան համայնքի բնակավայրերում հացահատիկի դաշտերի փխրեցման և վարուցանքի աշխատանքներին ինքնակամ մասնակցության և աջակցության համար համայնքի բյուջեի բաժին 04 խումբ 02 դաս 01/գյուղատնտեսություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4729 հոդվածից հատկացնել Աշոտ Հովիկի Սուքիասյանին՝ 700 000 /յոթ հարյուր հազար/ՀՀ դրամ փոխհատուցում:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան ֆինանսավորում: