Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումների, հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խնդրանքը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշմամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի տարածքներում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ծրագրի իրականացմանը:
2. Համայնքի ղեկավարին՝ ըստ ավարտվածության աստիճանի կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործերը:
3. Առաջարկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սեղմ ժամկետներում ավարտին հասցնել նշված տարածքներում հողամասերի սեփականության օտարման, վարձակալությամբ կամ առանց իրավական ձևակերպումների հողօգտագործողների փոխհատուցման գործընթացը: