|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2022 թվականի N 114-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 22-ի N 2/փ-125 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար, պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 0.47726հա «հասարակական կառուցապատման» հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0512-0020) փեխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|
Կողմ -23 ԱԹԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(39.46 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|