Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Դավիթ Դավթյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել Դավիթ Սպարտակի Դավթյանին պատկանող Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի 7ա/2 հասցեում գտնվող ավտոտնակը, օժանդակ շինությունը և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ձորք թաղամաս, 5/12 ավտոտնակ։