Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ավագանու խմբակցությունների առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 3-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 131-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Մարինե Հարությունյան» բառերը փոխարինել «Արթուր Գևորգյան» բառերով
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «Իվան Կոստանդյան» բառերը փոխարինել «Տիգրան Միքայելյան» բառերով
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։