Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սյունիքի մարզային փրկարարական վարչության 30.06.2021 թվականի N 20/1017 գրությունը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի «գյուղ Շիկահող, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 5» հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.07443 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-072-0107-0084), Արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Կապան համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: