Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 64-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի և Գեննադի Հրաչիկի Ապրեսյանի միջև 2014 թվականի օգոստոսի 14-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Դավիթ Բեկ 8/4, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0601-0117 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 02-ի N 531-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 42019 /քառասուներկու հազար տասնինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 34928 /երեսունչորս հազար ինը հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և  տույժ՝ 7091 /յոթ հազար իննսունմեկ/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Ռազմիկի Փարսյանի և Տիգրան Սերյոժայի Հովհաննիսյանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 04-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ Կապան համայնք, գյուղ Սրաշեն հողամաս, մակերեսը՝ 14․80345 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-086-0220-0007 վարձակալության պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 09-ի N 657-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 132645 /մեկ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 104632 /մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ և  տույժ՝ 28011 /քսանութ հազար տասնմեկ/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


Կողմ -19

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՎԵԶԻՐՅԱՆ ՄՀԵՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner