Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված՝ օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի (համաձայն N 2 հավելվածш) 39-րդ կետի 1-ին ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված ներքոհիշյալ հողամասերը որոնց նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան քաղաքի 09-001-0615-0004 կադաստրային ծածկագրով 0.072 հեկտար հողամասը.
2) Կապան քաղաքի Աճանան գյուղում 09-042-0109-0016 կադաստրային ծածկագրից 0․01646 հեկտար հողամասը.
3) Կապան քաղաքի 09-001-0348-0003 կադաստրային ծածկագրից 0․08175 հեկտար հողամասը.
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|