Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 24․11.2022թ. եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2022XUPFTP/ և քննության առնելով Նելլի Պետրոսյանի դիմումը, կից փաստաթղթերը ո ր ո շ ու մ ե մ
1․ Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․Նժդեհի փողոցի թիվ 22/9 հասցեին կից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00329 հա մակերեսով հողամասում Նելլի Յուրիկի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված նկուղային հարկով շինությունը, որի նկուղային հարկում 12․7 քառ․մ արտաքին /9․1 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, 1-ին հարկում 22․9 քառ․մ արտաքին /12․9 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակ, 2-րդ հարկում 32,9 քառ․մ արտաքին /24․4 քառ․մ ներքին / մակերեսով օժանդակ շինություն և 3․8 քառ մ մակերեսով բաց պատշգամբ, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00329 հա մակերեսով սպասարկման հողամաս:
2․Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան,Գ․Նժդեհի փողոց, թիվ 22/10։