Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 6-ի N 72 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Շիկահող բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,2759 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-072-0107-0082) և գյուղատնտեսական նշանակության 0,32879 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-072-0107-0084) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերը նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) հետ վերադարձնել համայնքին:
4. Կապան համայնքի ղեկավար Գ.Փարսյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: