Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում, Գործարանային փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.1498 հա / կադաստրային ծածկագիր` 09-/ արոտավայրը` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 10 /տաս/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով` 1000 ( մեկ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը: