Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30․06․2025թ․ վճիռը և հաշվի առնելով քաղաքացի Անուշ Գուրգենի Մարտիրոսյանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ՝
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փող․ շենք 13, բն․ 53 հասցեի բնակիչ Անուշ Գուրգենի Մարտիրոսյանին /ծնվ. 03.06.1966թ., նույն․ քարտ 015589880, տրված 15.03.2024թ. 041-ի կողմից/ նշանակել իր դստեր՝ Մելինե Վարշամի Խաչատրյանի /ծնվ. 03.09.1988թ., անձն․ AT 0438948, տրված 20.05.2020թ. 041-ի կողմից/ նկատմամբ խնամակալ: