|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2018 թվականի N 142-Ն |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան համայնքի վարչական սահմաններում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանել.
1.Կապան քաղաքում և համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 22.00-ից մինչև 7.00-ն:
2.Կապան քաղաքի և համայնքի գյուղական բնակավայրերի տարածքից դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23.00-ից մինչև 7.00-ն: |
Կողմ -12 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(46.93 Կբ)
Voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|