Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1–ին մասի 2)-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եվ դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2017 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 19159.0 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 14545.0 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 4614.0 հազար դրամ, համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարություն՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար: