Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 46.2 կետի «թ» ենթակետի, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ԼՎ-183 լեռնահատկացման ակտը՝ 2015 թվականի օգոստոսի 25-ի փոփոխություններով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի N 2911-Ա հրամանը ևհաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ գյուղի Հղեն այգ թաղամաս 3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․72 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-025-0203-0117) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը տրամադրել Կապանի լեռնահարստացման կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությանը՝ որպես պոչատարի սպասարկման հողամաս, մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 1 033 690 (մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ տարեկան վճար:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: