Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 13-րդ կետի «գ» ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն որոշման 2-րդ կետը և հաշվի առնելով «Կալգարի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մարտի 10-ի N 08 շուկայական գնահատությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ծղեր այգեգործական ընկերության թաղամաս 60/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0613-0047) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ շուկայական արժեքով։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունք և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։