Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ըրկենանց գյուղի 1-ին փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1403 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-079-0002-0029)` որպես ավել օգտագործվող հողամաս ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լարիսա Շավարշի Բաղդասարյանին 129640 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր քառասուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։