Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 9 հերթական նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին
2.Կապան համայնքի 2020թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
3.Համայնքի սեփականություն համարվող գույքի 2019թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
4.Կապան համայնքի Կապան քաղաքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված, Ձորք թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող շենք-շինությունները համայնքային սեփականություն համարելու մասին
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
6.ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
7.ՀՀ Սյունիքի մարզի կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
8.ՀՀ Սյունիքի մարզի կապան համայնքի «Դավիթ Բեկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբ. 1/32 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Սիլվա Բաղդասարյանին օտարելու մասին
10.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
11.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
12.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին