Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Մելինե Դավթյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Մելինե Ալբերտի Դավթյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող, 36․0 քառ․մ մակերեսով ավտոտնակին և 0.0036 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին (վարձակալության իրավունքով) տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Ձորք թաղամաս, 10/6 ավտոտնակ։