Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Շահումյան հրապարակ թիվ 14 հասցեում գտնվող 0,0006 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի, 4 /չորս/ տարի ժամկետով, 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով՝ ոչ հիմնական շինություն` տաղավար տեղադրելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով: