Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները հաստատելու մասին» N 141-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Տիգրան Իվանյան» բառերը փոխարինել «Հասմիկ Մարտիրոսյան» բառերով
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «Ալեքսանդր Գրիգորյան» բառերը փոխարինել «Վահան Ղազարյան» բառերով
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։