Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող և Առաջաձոր գյուղերում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին» թիվ 100-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ «(09-072-0002-0011)» թվերը փոխարինել «(09-072-0002-0018)» թվերով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։