Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, հիմք ընդունելով ՀՀԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 05.02.2024թ․ թիվ 2453-09 գրությունը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Անտառաշատ գյուղ թիվ 10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.04 հա /09-----/ հողամասը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել ՀՀ ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին՝ երկրաֆիզիկական գիտական /սեյսմիկ/ կայաններ կառուցելու համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։